|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վրաստանում կորել է պատմական կարեւորագույն փաստաթղթի` 1991-ին ընդունված` երկրի անկախության վերականգնման մասին հռչակագրի բնօրինակը. ԶԼՄ-ներին հայտնել են մի քանի նախկին պաշտոնյաներ, մասնավորապես` խորհրդարանի քարտուղարության նախկին ղեկավար Համլետ Չիպաշվիլին:
Նրա վարկածով` բնօրինակը Ռուսաստան է տարել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան, երբ նրան ստիպեցին արտագաղթել երկրից. գրում է Известия-ն:
Վարկածներ կան, որ փաստաթուղթը Գրոզնիում է, որտեղ ապրել է Գամսախուրդիան, հնարավոր է` լինի նաեւ Մոսկվայում, որտեղ Գամսախուրդիայի մահից հետո բնակվել է նրա այրին:
Նախկին նախագահի հարազատներն այդ տեղեկությունները չեն հաստատում: Գամսախուրդիայի այրին ընդհանրապես հրաժարվել է շփվել լրագրողների հետ, իսկ որդին հայտարարել է, որ ոչինչ չգիտի: