կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 14:25
Հասարակություն

2013-ին ՀՀ-ում արձանագրվել է բոտուլիզմով թունավորման 20 դեպք

2013-ին ՀՀ-ում արձանագրվել է բոտուլիզմով թունավորման 20 դեպք
2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 20 դեպք` 34 տուժածով, որից 3-ը` մահվան ելքով. հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Սննդային թունավորման դեպքերն արձանագրվել են Լոռու, Կոտայքի, Տավուշի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում և Երևանում: Բոլոր թունավորումներն առաջացել են տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի, վարունգի, լոլիկի մարինադի, լեչոյի, շուշանի, ծիծակի պահածոների օգտագործման հետևանքով:
Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է, որը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Հիվանդության հարուցիչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցիչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում, բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և 120-130 ջերմաստիճանի ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում, իսկ տնային պայմաններում դրանք հնարավոր չէ ապահովել:
Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության ախտանիշներն ի հայտ են գալիս 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:
Հիվանդության ախտանշաններն են` ընդհանուր թուլություն, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, շնչահեղձություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, կոպի իջեցում, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), բերանի չորություն, կլլման ակտի խանգարում: