|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս տարի մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է դեղորայքային թունավորման 211 դեպք (2018թ. նույն ժամանակահատվածում՝ 207), որից Երևանում՝ 108 (նախորդ տարի՝ 93), մարզերում՝ 103 (նախորդ տարի՝ 114)։ Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել:
Ընթացիկ տարում Երևանում և մի շարք մարզերում դեղորայքային թունավորումների ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը. Երևանում՝ 1.4 անգամ, Արարատի մարզում՝ 1.5 անգամ, Կոտայքի մարզում՝ 1.2 անգամ:
Դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ինքնաբուժման (36%), ծնողի անուշադրության (37.9%) և ինքնասպանության փորձի (9.9%) պատճառով: Դրանց մեծ մասը գրանցվել է երեխաների շրջանում (53.6%), նաև` նախորդ տարվա համեմատ աճել են կանանց շրջանում (59.2%):
Դեղորայքային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են ցավազրկող և հոգեմետ դեղերով թունավորումները: Պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բժշկի կողմից հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նշանակված դեղերի ընդունումը միշտ չէ հսկվում նրանց հարազատների կողմից, թունավորվածների մի մասն էլ դրանք օգտագործել են ինքնաբուժման կամ ինքնասպանության նպատակով:
Ցավազրկող դեղերից թունավորվելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է: Շատ են նաև կալիումի պերմանգանատից և կարբամազեպինից թունավորման դեպքերը:
Դեղորայքային թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է.