|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Երևանի որևէ մանկապարտեզում սննդային թունավորման մեկ դեպք անգամ չի արձանագրվել: Այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Նա նշեց, որ սննդի հետ կապված իրենք խիստ վերահսկողություն են իրականացնում և անակնկալ բազում այցեր կազմակերպում: Ըստ Սողոմոնյանի` լինում են դեպքեր, երբ նույն օրը երկու անգամ են այցելում նույն մանկապարտեզը:
«Առաջին անգամ մենք կարողացանք բոլոր մանկապարտեզներին ապահովել սեղաններով` սննդի մշակման, խմորի պատրաստման և հացի կտրատման համար, ինչպես նաև հատուկ պահարաններով` չոր սնունդը պահելու համար: Սննդի անվտանգության ապահովման համար էլ մենք օդորակիչներ ենք տեղադրել մանկապարտեզներում, ինչպես նաև բաշխել սառնարաններ` ըստ երեխաների թվաքանակի»,- ասաց նա: