Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում բունտի թեմա է հասունանում՝ վերջին տասնամյակներում Արցախի կառավարության թողարկած պարտատոմսերի թեմայով։ ՔՊ-ական աղբյուրը մեզ պատմեց, որ տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, ԱՀ կառավարությանը ոչ միայն գումար է տրամադրել, այլեւ, մասնավորապես Սերժ Սարգսյանը, պարտադրել է ՀՀ բանկերին, որ գնեն Արցախի կառավարության թողարկած պարտատոմսերը եւ այդպիսով եւս դրամական մուտքեր ապահովել Արցախ։
Արցախի «լուծարումից» հետո ՀՀ տարբեր բանկեր, որոնք ժամանակին գնել են թողարկված պարտատոմսերը, այսօրվա իշխանություններից պահանջում են այդ պարտատոմսերի դիմաց վճարված գումարների փոխհատուցում, որը բավականին մեծ գումար է կազմում՝ մոտ 340 մլրդ դրամ կամ 800 մլն դոլար։
Անցած շաբաթ որոշ ՔՊ-ական պատգամավորներ այս խնդրով անգամ փակ հանդիպում են ունեցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ԿԲ նախագահի հետ, որոնք բացատրել են, որ չեն կարող հրաժարվել այդ գումարները վերադարձնելուց, ինչը հարուցել է ՔՊ-ականների զայրույթը։
Նրանք կարծում են, որ Սերժ Սարգսյանն այդպիսով որոշ բանկերի միջոցով փող է աշխատել, եւ հիմա իրենք պարտավոր չեն հաշիվը փակել։ Չնայած, իհարկե, իրենց գրպանից չեն փակում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։