կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-05 01:40
Իրավական

Նախկին պատգամավորը անգիտակից վիճակում հիվանդանոցում է

Նախկին պատգամավորը անգիտակից վիճակում հիվանդանոցում է

Այսօր կեսգիշերն անց Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մոտ անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի «Սուզուկի» մակնիշի մեքենային։

 

Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Զոհրաբյանին եւ վարորդին անգիտակից վիճակում տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է 168.am-ը: Զոհրաբ Զոհրաբյանի ընկերը կայքին ասել է, որ վարորդը հիվանդանոցում գիտակցության է եկել, սակայն նախկին պատգամավորը դեռևս անգիտակից վիճակում վերակենդանացման բաժանմունքում է։ Հիվանդանոցից ոչ մի տեղեկատվություն չեն տալիս նրա վիճակի մասին։

 

Զոհրաբյանի ընկերները դեպքի մասին տեղյակ են պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Նրանք նաև նշում են, որ հիվանդանոցում չկան ո'չ ոստիկանության աշխատակիցներ, ո'չ էլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

 

Ի դեպ, Զոհրաբ Զոհրաբյանը նախկինում ՀՀԿ անդամ էր եւ միայն վերջերս է անդամագրվել ԲՀԿ-ին։