|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Քաղաքացի Աղունիկ Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը իր որդու` Սիմոն Կ.-ի` մարմնական վնասվածքներ ստանալու կապակցությամբ նախապատրաստվող նյութերով, առանց բժշկական կենտրոն այցելելու, կազմել է վերջինիցս բացատրություն վերցնելու մասին արձանագրություն` թվագրելով այն 2014 թվականի դեկտեմբերի 14-ի ամսաթվով այն պարագայում, երբ իր որդին 2014 թվականի դեկտեմբերի 13-ից 18-ն ընկած ժամանակահատվածում անգիտակից վիճակում գտնվել է բժշկական կենտրոնում, որից հետո մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է: