Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-03-03 13:31
Հասարակություն

«Շահումյան» հանքախորշում անգիտակից վիճակում 3 աշխատակից է հայտնաբերվել, նրանցից մեկը` 24-ամյա Ա.Մ-ն, մահացել է

«Շահումյան» հանքախորշում անգիտակից վիճակում 3 աշխատակից է հայտնաբերվել,  նրանցից մեկը` 24-ամյա Ա.Մ-ն, մահացել է

Մարտի 2-ին` ժամը 02:12-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա հանքում կան տուժած աշխատակիցներ, որոնց հանքից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել լեռնափրկարարական ջոկատը։

Փրկարարները «Շահումյանի» հանքախորշում անգիտակից վիճակում հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Մ.-ին, 1970 թ. ծնված Կ. Կ.-ին, 1964 թ. ծնված Պ. Ա.-ին և ջոկատի հատուկ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել նրանց Կապանի ԲԿ:

Բժշկական կենտրոնում պարզվել է, որ Ա. Մ.-ն մահացել է, իսկ մյուս 2 տուժածների մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում, նրանց առողջական վիճակը միջին ծանրության է։