կարևոր
4525 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-13 23:52
Հասարակություն

Անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխվածը 49 երթուղու ավտոբուսի վարորդը հայտնել է, որ իրեն հարվածել է տնօրենը

Անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխվածը 49 երթուղու ավտոբուսի վարորդը հայտնել է, որ իրեն հարվածել է տնօրենը

Օգոստոսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել «Երևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Թբիլիսյան խճուղի և «Կորեայի Ձոր» խաչմերուկից շտապօգնության 16 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մոտ 35 տարեկան անգիտակից տղամարդու:

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի թիվ 49 համարի երթուղային ավտոբուսի վարորդ 27-ամյա Դերենիկ Թ․-ն է, ով ոստիկաններին հայտնել է, որ «Կորեայի Ձոր»-ում ժամը 09։30-ից մինչև ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված ՓԲԸ տնօրեն Վահե Բաբաջանյանը հարվածներ է հասցրել իր դեմքին, վերցնելով հեռախոսը սպառնացել, որ կվերացնի ընտանիքի անդամներին:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վ. Բաբաջանյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի Չարբախի հավաքակայանի պետն է։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ Վ. Բաբաջանյանին հայտնաբերելու ուղղությամբ: