|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մայիսի 6-ին, ժամը 21:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է նկատվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Կ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենան քաղաքացիների ուժերով ուղղվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: