Հոնդուրասի հյուսիս-արևմուտքում գտնվող Սան-Պեդրո-Սուլա քաղաքը կարող է համարվել ամերիկյան մայրցամաքների քրեական մայրաքաղաք: Արդեն երկրորդ տարին է, ինչ այն 50 ամենավտագավոր քաղաքների ցուցակի առաջատարն է: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այս քաղաքում օրական երեք մարդ է մահանում:
Վտանգավոր քաղաքների երկրորդ տեղում է մեքսիկական Ակապուլկո քաղաքը, երրորդ տեղում` Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը: Հետաքրքիր է այն, որ ամենավտագանավոր 50 քաղաքներից 39-ը գտնվում են Հարավային Ամերիկայում:
Սա բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ից քրեական պատմությունների մեջ ընկած անձնաց վտարում են Լատինական ամերիկայի երկրներ, մյուս կողմից էլ` Մեքսիկայում թմրաբիզնեսի դեմ պայքարն է: Ոստիկանության գործողությունները հանգեցնում են նրան, որ հանցագործները թաքնվում են այնպիսի երկրներում, որտեղ իշխանությունները բավական վատ են վերահսկում քրեական աշխարհը: Այդ երկրների շարքում է նաև Հոնդուրասը:
Սակայն Սան-Պեդրո-Սուլայի բնակիչները համաձայն չեն, թե իրենց քաղաքը ամենավտանագավորն է: Նրանք համարում են, որ այս ցուցակը կազմելիս նպատակ է եղել քաղաքի հեղինակությունը ոտնահարել և տեղական բիզնեսին վնաս հասցնել: