կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-29 10:11
Քաղաքական

Facebook-ում էլ են ընտրակեղծիքներ անում

Facebook-ում էլ են ընտրակեղծիքներ անում

Facebook-ում մարտի 21-ից մեկնարկել է հարցում՝ պարզելու համար, թե ում օգտին է քվեարկելու «ֆեյսբուքահայությունը» մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին. գրում է «Հայկական ժամանակը»: Հարցման ընթացիկ արդյունքով` առաջատարը ՀՀԿ-ն է:

 

«Հայկական ժամանակը» գրում է, որ Հանրապետականի օգտին քվեարկած մոտ 700 օգտատերերի առնվազն կեսը ռուսներ, ուկրաինուհիներ, ղազախներ ու տաջիկներ են: Քվեարկության մասնակիցների մեջ նրանց թիվը մեկ օրում ավելացել է մոտ 150-ով: Նրանցից մոտ 200-ն էլ Facebook-nւմ հավանել է Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) էջը: Նշված «այլազգիները» ֆեյքեր են՝ հնարովի օգտատերեր, և այդ գործում խառն է հանրապետականների մատը:

 

Վերջիններիս նպատակն է եղել, տեղեկացոնւմ է «ՀԺ»-ն, ՀՀԿ-ին հաղթող ներկայացնել, սակայն դա արվել է ակնհայտ վատ ձևով: Հարցման արդյունքով իրական առաջատարը «Բարև, Երևան» դաշինքն է, որն ունի անհամեմատ ավելի մեծ թվով համակիր: ՀՀԿ-ն ընդամենը երկրորդն է: Մեծ տարբերությամբ երրորդ տեղում՝ ԲՀԿ- ն է, ապա ՀԱԿ-ը, Դաշնակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը և ամենավերջում` ՕԵԿ-ը: