Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք չեն նկատել ընտրախախտումների դեպքեր, պատասխանեց, որ այս հանրաքվեն ցույց տվեց, որ ժողովրդի կողմից վստահության դեֆիցիտ կա: Ըստ նրա` ընդդիմությունը չի կարող մշտապես պարտվել ու չունենալ մեխանիզմներ` փոքրիկ հաղթանակներ ունենալու:
«Իհարկե, բոլոր տիպի ընտրակեղծիքները պետք է դիտարկվեն ու հետաքննվեն, և եթե կա հանցակազմ, ապա պատժվեն: Եվ եթե հասնենք նրան, որ մի քանի ընտրակեղծարար պատժվեն, ապա ընտրակեղծիքների դեպքերը կնվազեն»,- ասաց Միքայել Մելքումյանը և, ի պատասխան լրագրողների հարցերին, որոնք ընտրակեղծիքների մասին էին, հավելեց. «Իսկ մեր երկրում ամեն ինչ իդեալական է՞, որ ընտրակեղծիքներ չլինեն: Շատ զարմացած եք, հա՞, որ ընտրակեղծիքներ են եղել»:
Ինչ վերաբերում է հարցին` հնարավո՞ր է ԲՀԿ-ն կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ, Միքայել Մելքումյանը նշեց, որ որևէ կոալիցիա ինքնանպատակ չէ, որ ԲՀԿ-ն քաղաքական առևտուր չի անում, որևէ քննարկում կոալիցիայի մասին չկա, չի եղել: ԲՀԿ-ն էլ, ըստ Միքայել Մելքումյանի, կոալիցիայից դուրս է եկել, որովհետև քաղաքական որոշումների վրա չուներ ազդեցություն, և կոալիցիան դարձել էր անիմաստ: Միքայել Մելքումյանը շեշտեց, որ ԲՀԿ-ն քաղաքական առևտրով չի զբաղվել ու չի զբաղվելու: