|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին Աբովյանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Այդ ընտրությունների ժամանակ հնարավոր է, որ փորձարկվի ընտրական կեղծիքի նոր տեխնոլոգիա: Խոսքը ID քարտերի կիրառման միջոցով քվեարկության կազմակերպումն է: ID քարտը, ինչպես և անձնագիրը, համարվում է անձը հաստատող փաստաթուղթ և կոչված է փոխարինելու անձնագրին, բայց մի տարբերությամբ՝ ID քարտի վրա նշված չէ այն կրողի գրանցման հասցեն, և բացի այդ՝ պլաստիկ քարտի վրա հնարավոր չէ կնիք դնել: Սա նշանակում է, որ ID քարտի տերը կկարողանա քվեարկության օրվա ընթացքում մի քանի անգամ մտնել նույն տեղամաս և մասնակցել քվեարկությանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում