Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր` կառավարության նիստի ավարտից հետո, վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ նիստի սկզբում իր կողմից հնչեցված հանձնարարականին: Հիշեցնենք, որ նա հանձնարարեց ՀԾԿՀ-ին, էներգետիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին` համատեղ քննարկել և ներկայացնել առաջարկություններ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների վերանայման կապակցությամբ:
Վարչապետը դիմեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին: «Պարո\'ն Նազարյան, որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ քննարկեք ու տարբերակ առաջարկեք»,- հարցրեց նա:
Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ հարկավոր է քննարկել որոշ սկզբունքներ, որից հետո նոր կարող է հստակ ժամանակ ասել, որովհետև կան քննարկման ենթակա խնդիրներ, որ սխալ ուղղությամբ չգնան:
«Հիմա հարմա՞ր է, թե՞ անձնակազմով պետք է գաք»,- հարցրեց վարչապետը:
Նազարյանը պատասխանեց, որ հարմար է, բայց էներգետիկայի նախարարն էլ պետք է մասնակցի:
Վերջում Կարեն Կարապետյանը բոլորին մաղթեց. «Ձեզ` բոլորիդ, բարի տրամադրություն»: