Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ուշ երեկոյան բոլոր եկեղեցիներում կատարվելու է Ավագ շաբաթվա ամենահուզիչ արարողությունը` Խավարման կարգը. այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է քահանա Վահրամ Մելիքյանը և հավելում.
«Իրականում այն Ավագ ուրբաթի արարողություն է, սակայն կատարվում է Ավագ հինգշաբթի երեկոյան: Այս արարողությանը եկեղեցիների խորանին դրվում են Քրիստոսին և Նրա աշակերտներին խորհրդանշող 13 մոմեր և Ավետարաններից ընթերցվում յոթ հատվածներ Քրիստոսի մատնության, դատապարտության, աշակերտների փախուստի, Պետրոսի ուրացման մասին: Ամեն ընթերցումից հետո հանգցվում են 12 աշակերտների մոմերից երկուսը և վերջում մնում է միայն Քրիստոսին խորհրդանշող մոմը. Տերը միայնակ էր մնացել: Հետևում է Ավագ շաբաթվա ամենախորհրդավոր պահը, երբ մարում են եկեղեցու բոլոր լույսերը և խավարի ու լռության մեջ հնչում է զղջման ու ապաշարության «Տէր, ողորմեա»-ն և «Ո՞ւր ես, մայր իմ» մեղեդին: Մեկ կողմ դնենք մեր բոլոր զբաղումներն ու գործերը, մեր քայլերն ուղղենք դեպի մոտակա եկեղեցի, և մասնակցությունը Խավարման կարգին, հավատացեք, կվերափոխի ձեր ողջ կյանքը»: