Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մայր Աթոռի տեղեատվական համակարգը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցy
ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 13)
Անդաստան (ոստերի օրհնություն) և մանուկների օրհնություն - ժամը 10:00
Սուրբ Պատարագ - ժամը 11։00
Դռնբացեքի կարգ - ժամը 17։30
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ՝ հիշատակ տասը կուսանաց (ապրիլի 15)
Երեկոյան ժամերգություն - ժամը 17:30
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 17)
Առավոտյան ժամերգություն, ավարտին՝ Կարգ ապաշխարողաց - ժամը 8:00-ին
Սուրբ Պատարագ - ժամը 10:30
Ոտնլվայի կարգ - ժամը 16:00
Խավարման կարգ - ժամը 19:00
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 18)
Խաչելության կարգ - ժամը 12։00
Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ - ժամը 17:30
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 19)
Առավոտյան ժամերգություն - ժամը 8:00
Ճրագալույցի Սուրբ Պատարագ - ժամը 17։30
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 20)
Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ - ժամը 10:30
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի կնշվի ապրիլի 20-ին։