կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 09:42
Քաղաքական

Այսօր երեկոյան հայտնի կլինի ԱԱԾ նոր տնօրենի անունը. «Հայկական ժամանակ»

Այսօր երեկոյան հայտնի կլինի ԱԱԾ  նոր տնօրենի անունը. «Հայկական ժամանակ»

«Վաղը՝ փետրվարի 11-ին, լրանում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը։ Հիշեցնենք, նա 70 տարեկան է և, ըստ իշխանական շրջանակների պնդումների, ԱԱԾ տնօրենի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո էլ մնալու է ԱԱԾ-ում։

Հակոբյանի նոր պաշտոնը, ըստ նույն տեղեկությունների, կոչվելու է ՀՀ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում։ Այս պահին ԱԱԾ երկու թեկնածուի անուն է շրջանառվում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանինը, որը, հիշեցնենք, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանինը։ Ինքը՝ սակայն, Գորիկ Հակոբյանը, օրեր առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ երկարացնի իր պաշտոնավարման ժամկետը։ Հնարավոր է, այսօր երեկոյան սպասվող ՀՀԿ նիստից հետո սույն հարցում ևս որոշակի հստակության մտնի»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։