կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-16 17:59
Հասարակություն

Եթե նույնիսկ Փաշինյանը չի էլ գիտակցել, թե ինչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, կրկին պատահական չէ, որովհետև ամեն բան որոշում է նախախնամությունը․ Շիրակի թեմի առաջնորդ

Եթե նույնիսկ Փաշինյանը չի էլ գիտակցել, թե ինչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, կրկին պատահական չէ, որովհետև ամեն բան որոշում է նախախնամությունը․ Շիրակի թեմի առաջնորդ

«Տեղյակ չեմ, հետաքրքրված էլ չեմ, թե ինչ այցով էր այդ մարդը եկել Գյումրի։ Այսօր ես իրենով զբաղվելու ցանկություն չունեմ։ Այսօր Ավագ շաբաթ է, հիմա մենք պատրաստվում ենք գնալ երեկոյան Ճրագալույցի պատարագի։ Թեև, եթե Ավագ շաբաթ էլ չլիներ, իրենով զբաղվելու ցանկություն, առհասարակ, չունեի»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով Գյումրի Նիկոլ Փաշինյանի այցին։ 

 

«Նա ժողովրդի մոտ չէր եկել։ Սուսուփուս եկավ իր ծրագրով, արեց, ինչ պետք է աներ և, հավանաբար, արդեն երևի գնացել է։ Գյումրիում ապրող մարդիկ նրան դիմավորելու խնդիր չունեին։ Բողոքի ակցիա Գյումրիում, նրա այցի հետ կապված, եղել է։ Այն մարդիկ, ովքեր դեմ էին նրա՝ Գյումրի գալու փաստին, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել և համապատասխան ակցիան են իրականացրել քաղաքի փողոցներում»,- ասել է Սրբազանը։

 
 
 
 

Հարցին՝ այս շաբաթ, երբ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը, արդյոք պատահակա՞ն էր, որ վարչապետը ԱԺ ամբիոնից օրեր շարունակ վիճահարույց, տագնապալի և խիստ անընդունելի քննարկումներ էր ծավալում Արցախի և արցախահայության անվտանգային հարցերի վերաբերյալ, Սրբազանը պատասխանել է՝ պատահական ոչինչ չի լինում։

«Գուցե ինքն անձամբ հատուկ չէր պլանավորել այդ հարցերը քննարկել հենց այս՝ Ավագ շաբաթվա ընթացքում, բայց դա տեղի ունեցավ, և սա բոլորովին պատահականություն չէ։ Եթե նույնիսկ ինքը չի էլ գիտակցել, թե ի՛նչ է անում Ավագ շաբաթվա ընթացքում, կրկին պատահական չէ, որովհետև ամեն բան որոշում է նախախնամությունը։ Հայտնի իրողություն է՝ այնպես, ինչպես կանցկացնենք Ավագ շաբաթը, դա է որոշում մեր հոգևոր պատրաստվածության աստիճանը, կանխորոշում ողջ տարվա ընթացքը։ Այստեղ այլևս ոչինչ չեմ ուզում ավելացնել»,- զրույցն ամփոփել է Շիրակի թեմի առաջնորդը։