|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով մահացած զինծառայող Ժորա Մկրտչյանի ընտանիքի ծանր սոցիալական վիճակը, դիմել էր Արագածոտնի մարզպետին` խնդրելով քննարկել Մկրտչյանի ընտանիքին սոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորության հարցը:
Արագածոտնի մարզպետն ի պատասխան հայտնել է, որ մահացած զինծառայողի ընտանիքը 2013թ. ապրիլ ամսից կընդգրկվի ընտանեկան նպաստ համակարգում:
ՄԻՊ-ը շարունակում է զինծառայող Ժորա Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի և դատարանի կողմից իրականացված դատաքննության վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, որից հետո կներկայացնի իր գնահատականները տվյալ գործով բոլոր իրավասու մարմինների կողմից կատարված աշխատանքի և դատական ակտի վերաբերյալ` դրանից բխող համապատասխան առաջարկություններով: