Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ երեկ սահմանին զինծառայող է զոհվել: Ըստ քննչական կոմիտեի հաղորդման` 1995թ. ծնված Վարդան Հովհաննեսի Առաքելյանին մահացու վիրավորում է հասցրել կրտսեր սերժանտը:
Վարդան Առաքելյանը Արմավիրի մարզի Արազափ գյուղից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Արազափի գյուղապետ Մանվել Հարությունյանը հայտնեց, որ Վարդան ունի հայր, մայր ու 2 եղբայր:
«Նա միջնեկ տղան էր: Մեծ եղբայրը նույնպես ծառայել էր Ղարաբաղում: Նա ու կրտսեր եղբայրը ծառայում էին Ջաբրայիլում. կրտսեր եղբայրը պետք է հունվարի 17-ին զորացրվեր, իսկ ինքը 4-5 ամիս է, ինչ ծառայում էր: Վարդանի ծառայությունը ձգձգվել էր, քանի որ խնդիր ուներ` ձեռքը կոտրվել էր, և մի քանի տարի բուժվում էր: Երկու եղբայր նույն տեղն էին ծառայում… Եղբայրը եղբորը «տուն բերեց»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ Վարդանի ծնողներն աշխատում էին, ամեն ինչ անում ու փորձում տունը պահել, սակայն վերջերս ֆինանսական խնդիրներ ունեին: «Տունը վարկի տակ էր: Վարկը չմարելու պատճառով բնակարանն առգրավել են, սակայն դեռևս թույլատրում են նրանց այնտեղ ապրել: Չգիտեմ` ինչ է լինելու»,- ասաց գյուղապետը:
Նա տեղեկացրեց նաև, որ այսօր տեղի կունենա Վարդանի հոգեհանգիստը: