Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանամերձ բնակավայրերին սոցիալական աջակցություն նախատեսող օրենքի նախագիծ են շրջանառության մեջ դրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Սիփան Փաշինյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Սիսակ Գաբրիելյանը ներկայացրեց մանրամասները․ տարիներ առաջ ընդունվել է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի նախագիծ, որով սահմանապահ բնակավայրերի բնակիչներին հնարավորություն է տրվում պետության կողմից ստանալ որոշակի աջակցություն՝ հաշվի առնելով, որ վտանգում են կյանքը հակառակորդի վայրագություններից։
Շրջանառության մեջ դրված նոր օրինագծով պատգամավորներն առաջարկում են ևս 3 տարով երկարացնել նախկինում ևս գործող մի շարք արտոնություններ, ինչպես նաև սահմանում են նոր արտոնություններ։
Շուրջ 36 սահմանամերձ բնակավայրերի համար առաջիկա 3 տարում ևս պետությունը 50 տոկոսի չափով կփոխհատուցի սպառած էլեկտրաէներգիան, բնական գազը և ոռոգման ջուրը։
«Այստեղ կան որոշակի սահմանափակումներ․ կառավարության կողմից սահմանված է էլեկտրաէներգիան մինչև 1 450 կվտ սպառման դեպքում, բնական գազը 360 խմ, իսկ ոռոգման ջրի մասով սահմանափակում չունենք․ պետությունը մինչև 2024 թ-ի հունվարի 1-ը կվճարի այս կոմունալ ծախսերի 50 տոկոսը»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Հաջորդ փոփոխությունը դպրոցական դասագրքերի մասով է․ տարրական դասարաններում դրանք ամբողջ հանրապետությունում են անվճար տրվում, իսկ սահմանապահ գյուղերի դեպքում՝ կախված կառավարության սահմանած չափանիշներից, օրինագիծը նախատեսում է բարձր դասարանների համար սահմանել 50 տոկոս զեղչից մինչև անվճար՝ կախված այդ չափանիշներից․ 2 և ավելի աշակերտ ունենալու և այլ դեպքերում։
Թշնամու կրակոցից վնասված տների նորոգման աշխատանքերը սկսվել են, բայց պատգամավորները մտադիր են է՛լ ավելի երաշխավորել այդ քաղաքացիների գույքը․ «Օրենքի ուժով նախատեսում ենք, որ Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վնասված տները, որոնք չեն հանգեցրել օթևանի կորստի, որովհետև օթևանի կորստի դեպքում պետությունը 1 ամսվա ընթացքում պարտավոր է այլ համարժեք բնակարանով ապահովել բնակչին, բայց մենք կարծում ենք, որ երբ վնասվում է տան տանիքը, ապակիները կամ այլ հատված, բայց օթևանի կորստի չի հանգում, փորձում ենք երաշխավորել, որ վնասվելու դեպքում պետությունը ամբողջությամբ վերականգնի այդ վնասը․ խոսքը այն տների մասին է, որտեղ մարդիկ են ապրում»։
Լինում են դեպքեր, որ հակառակորդի կրակոցից սպանվում են կենդանիներ․ նոր օրինագիծն ամրագրում է, որ, եթե ահաբեկչական գործողությունների հետևանքով կսպանվեն կենդանիները, պետությունը կտրամադրի փոխհատուցում։
Նախագծով սահմանապահ գյուղերի բանկիչները ևս 3 տարի ամբողջությամբ ազատվում են հողի հարկից և գույքահարկից։
Եթե հակառակորդի գործողություններից սահմանապահ բնակիչներից մեկը կվիրավորվի և ձեռք կբերի հաշմանդամության կարգ, ապա նրա բուժօգնությունը ոչ միայն կլինի անվճար, այլև, կախված հաշմանդամության կարգից, պետության կողմից կստանա 1-3 միլիոն դրամ հատուցում՝ կախված հաշմանդամության կարգից։
Եթե կունենք զոհ, ապա ընտանիքին կտրամադրվի միանվագ 5 միլիոն դրամ, ինչպես նաև պետությունը կվճարի թաղման և գերեզմանի ծախսերը։
Մի քանի փոփոխությունների վրա էլ դեռ աշխատում են հեղինակները․ դրանք գուցե կյանքի կոչվեն հաջորդ տարի՝ սահամանապահ համայնքներում մանկապարտեզների վարձերի և ուսանողների ուսման վարձերի որոշակի փոխհատուցման մասով։
Սիսակ Գաբրիելյանը նաև նշեց, որ սահմանապահ գյուղերը 4 մարզում են՝ Արարատ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Տավուշ․ բնակավայրերի 80 տոկոսը Տավուշում է։
Մանրամասն՝ տեսանյութում․