|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ օդերութաբան արջամկան կյանքը վտանգի տակ է. նա սխալ եղանակային կանխատեսում էր արել` վաղ գարուն խոստանալով, ինչի հետեւանքով վրդովված ամերիկացիները Օհայո նահանգից պահանջել էին, որն խեղճ կենդանուն մահապատժի ենթարկեն, ընդ որում` այդ ամենը բավականին լուրջ` դատախազի, դատարանի վճռով:
Սակայն այսօր ուրախալի լուր է ստացվել. Օհայոյի դատախազը հետ է կանչել մահապատժի մասին որոշումը. տեղեկացնում է Росбалт-ը:
Ի դեպ, Արջամկան օրվա կազմակերպիչ ակումբի նախագահն իր վրա էր վերցրել մեղքը` ասելով, թե կենդանին ցանկացել էր ասել, թե ձմեռը դեռ չի պատրաստվում հեռանալ, իսկ ինքը նրան սխալ էր հասկացել: