| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկյան Պանկսուտոնի քաղաքից` եղանակի հանրահայտ կանխատեսող Ֆիլ արջամկանը մահապատիժ է սպառնում: Փետրվարի 2-ին նա կանխատեսել էր գարնան մոտալուտ գալուստ, սակայն ցրտերը եւ ձնաբուքը չեն պատրաստվում լքել Միացյալ Նահանգները. տեղեկացնում է Вести-ն:
Արջամկան օրը` փետրվարի 2-ին, Ֆիլին իր բնից հանելը ցուցադրվեց ամբողջ երկրով մեկ: Օհայո նահանգի բնակիչները հավատացին նրան, սակայն, քանի որ ձնաբքերը շարունակվում են, պատրաստվում են այդ «ստախոսին» պատասխանատվության կանչել:
Բատլեր շրջանի իշխանությունները, չկարողանալով դիմադրել վրդովված հասարակությանը, Ֆիլին մեղավոր են ճանաչել սխալ կանխատեսումներ անելու մեջ: Շրջանային դատախազը խեղճ արջամկան գործողությունները որակել է որպես քրեական հանցագործություն, որի համար պետք է մահապատժի ենթարկել: «Այն բանից հետո, երբ նա մեզ այդպես դավաճեց, նրա հետ պետք է ինչ-որ բան անել»,- ասել է դատախազը Washington Post-ին տված հարցազրույցում` առանց ճշգտելու` շարունակելո՞ւ են պնդել, որ իրենց դատավճիռն ի կատար ածվի: Ի դեպ, դատախազը սպասում է արջամկան ներկայացուցիչների բողոքարկմանը:
Նշենք նաեւ, որ աշխարհի ամենահայտնի արջամկանը սկսեցին մեղադրել 3 օր անց այն բանից հետո, երբ ամերիկյան Onion պորտալը, որը հայտնի է իր կատակներով ու սադրանքներով, գրել էր, թե Ֆիլին սխալ կանխատեսումների համար գլխատել են: