|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանում դատապարտված 52 կանանց ներում շնորհելու մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին հերթին ներում են շնորհվել անչափահաս երեխաներ ունեցող կանանց և նրանց, ում հարազատները մասնակցում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։
Նշվում է, որ որոշումը կայացնելիս նախագահը առաջնորդվել է մարդասիրության սկզբունքներով։