Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Այաթոլլա Ալի Խամենեին ներում է շնորհել վերջին բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 22000 մարդու. հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Էջեիի հայտարարությունը։
Էջեիի խոսքով, փետրվարից ի վեր երկրում ներում է շնորհվել 82 հազար մարդու, այդ թվում՝ այս 22 հազար ցուցարարներին։
Իրանում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել սեպտեմբերի կեսերին երիտասարդ կնոջ՝ Մահսա Ամինիի մահից հետո, ով Թեհրանի մետրոյի կայարանում ձերբակալվել էր բարոյականության ոստիկանության կողմից հիջաբը ոչ ճիշտ կրելու համար: Ձերբակալությունից մի քանի օր անց նա մահացել է։ Ավելի վաղ տեղեկություններ էր ստացվել, որ հակակառավարական ցույցերի որոշ մասնակիցների մահապատժի էին ենթարկել։