|
Փոխարժեքներ
06 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Ապրիլի կեսերին կրկին Երևան է ժամանելու բալետի մենապարուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան: Ընդ որում, նա ժամանելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով՝ վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով: Այս մասին գրում է «Ժողովուրդ»-ը եւ հիշեցնում, որ Տարոն Մարգարյանը նախորդ տարի էր հանդիպել Վոլոչկովայի հետ, ինչը մամուլում և սոցիալական կայքերում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել:
Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին: Վերջինս պատասխանել է. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ես այս պահին նման ինֆորմացիա չունեմ: Ո՞վ է նման բան ասում»: