|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վաղը գործադիրը կքննարկի «Էկոլոգիական քաղաքականության մասին» օրենքի նախագծի հայեցակարգային դրույթները:
Անկախության տարիներին ընդունվել են բնապահպանության ոլորտը կանոնակարգող 30-ից ավելի օրենքներ եւ օրենսգրքեր, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի առանձին հատվածներին` հող, ջուր, մթնոլորտ, ընդերք, կենդանական եւ բուսական աշխարհ, բնության հատուկ պահպանվող տարածքներ եւ այլն:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրին բնապահպանության նախարարությունից, այդ օրենքները, սակայն, փոխկապակցված չեն եւ նեղ խնդիրներ են լուծում, հենց դա է պատճառը, որ բնապահպանական ոլորտը կարգավորող գերատեսչությունը գործադիրի քննարկմանը վաղը կներկայացնի «շրջանակային» օրենք ընդունելու առաջարկություն:
Հիշեցնենք, որ մինչ օրս նմանատիպ բնապահպանական օրենսգրքեր գործում են արդեն Նիդերլանդներում (1997թ.), Շվեդիայում (1999թ.), Ֆրանսիայում (2000թ.) եւ այլ երկրներում: Իսկ 2005 թվականին մշակվել է բնապահպանական օրենսգրքի օրինակելի մոդելը ԱՊՀ անդամ երկրների համար: