|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ուկրաինայի դեպքերը ցնցել են նաև ռուսական էստրադան և որոշակի պառակտում մտցրել աստղերի մեջ:
Այսպես՝ բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան, ով որոշել է երգչուհու կարիերա սկսել, ժամանել է Կիև՝ իր նոր տեսահոլովակը ներկայացնելու: Այն նկարահանվել է Ուկրաինայում, և Վոլոչկովան, չնայած երկու երկրների լարված հարաբերություններին, որոշել է հենց այդտեղ կազմակերպել տեսահոլովակի պրեմիերան:
Ավելին` 1+1 հեռուստաալիքի հետ զրույցում նա ասել է, որ Ղրիմն իր համար մնում է Ուկրաինայի մաս և «քաղաքական մարմնավաճառներ» է անվանել երգչուհի Վալերիային ու նրա ամուսին Պրիգոժինին՝ նրանց հակաուկրաինական դիրքորոշման համար: Ըստ Վոլոչկովայի՝ նրանք չունեն իրենց սեփական կարծիքը և միայն գոհացնում են ռուսական իշխանություններին:
Մանրամասները ՝ տեսանյութում: