կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-14 11:07
Առանց Կատեգորիա

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Հասմիկի աչքը լույս

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Հասմիկի աչքը լույս

Մեր տեղեկություններով`ՀՀ անկախության 20-ամյակի միջոցառումների անցկացման համար նախատեսված 4 միլիոն դոլարից 241 միլիոն դրամը հատկացված է մշակույթի նախարարությանը`բուկլետների, պլակատների, այլ քարոզչական նյութերի տպագրության համար:

Այս տեղեկությունների վերաբերյալ նախարարությունից պաշտոնապես պատասխան ստանալ մեզ չհաջողվեց, քանի որ նախարարության մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը խոստացավ պատասխանել մեր հարցերին` ինչքան և ինչի համար է այսքան մեծ գումար հատկացվել, սակայն մեկ օր անց նշեց, որ դեռ չկա կառավարության հանձնարարականը: Նաև պատասխան չստացանք մեր այն հարցին, թե արդյո՞ք մրցույթներ են անցկացվել այն հրատարակչությունների միջև, որոնք իրականացնելու են քարոզչական նյութերի տպագրությունը, քանի որ, ինչպես պնդում են նախարարության մեր աղբյուրները, այդ հրատարակչություններն արդեն իսկ նախապատրաստված են «ատկատով» աշխատելու համար: