|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե տեսնո՞ւմ է իրեն հաջորդ խորհրդարանում, պատասխանել է. «Ես անպայման դնելու եմ, որովհետեւ շատ աշխատանքներ կա կատարելու մեր, իմ ընտրատարածքում, որը ... ես հիմա զարգացնում եմ ծրագրեր»:
Այստեղ զարմանալին այն չէ, որ Տիգրան Արզաքանցյանը կրկին փորձելու է սողոսկել խորհրդարան. թող գնա, նրա նմանները քիչ չեն այնտեղ. մեկով ավել, մեկով պակաս` իրավիճակը չի փոխվի: Զարմանալին այն է, որ Տիգրան Արզաքանցյանն ունի ծրագիր, այն էլ` խնդիրների լուծման:
Դատելով պատգամավորի անցած ուղուց` նա, հավանաբար, պատրաստվում է հայրենի Քյավառում կազինո բացել, որ ոտքը կտրի «Մետրոպոլից»: