|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած` Հայաստան-Չեխիա խաղին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և մի շարք պաշտոնատար անձինք: Նրանց թվում էր նաև արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Չնայած մեր հավաքականի պարտությանը՝ նախարարը գոհ էր թիմի խաղից:
Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ սպորտի մեծ սիրահար է, հատկապես՝ ֆուտբոլի, և նշեց, որ մշտապես հետևում է ֆուտբոլի ազգային հավաքականի ելույթներին հենց մարզադաշտից:
«Մենք բոլորս պետք է գանք և այնպես անենք , որ մեր հավաքականը միշտ կարողանա հաղթել: Մենք միշտ պետք է մեր հավաքականի կողքին լինենք»,- նշեց նախարարը և անկեղծացավ, որ թիմի ֆուտբոլիտներից որևէ մեկին նախապատվություն չի տալիս: