կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-07 00:00
Սպորտ

Չեխիա-Հայաստան` 1:2

Չեխիա-Հայաստան` 1:2

Չեխիայի «Էդեն Արենա»-ում ավարտվեց աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում ընթացող` Չեխիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը:


Բավականին սուր և լարված խաղ ստացվեց:

 

Նախ հանդիպման 27-րդ րոպեին փոխարինվեց Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը, ով սրտխարնոց ուներ խաղից առաջ և ամբողջ խաղի ընթացքում: Նրան փոխարինեց Լևոն Հայրապետյանը:

 

 

Խաղի 31-րդ րոպեին Կառլեն Մկրտչյանը գեղեցիկ հարվախով գրավեց մրցակցի դարպասը` առաջ մղելով Հայաստանի հավաքկանին:

 

69վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց ազգային ընտրանու դարպասապահ Ռոման Բերեզովսկին, նրան փոխարինեց Գևորգ Կապարովը, ով ընդամենը մեկ րոպե անց գոլ բաց թողեց: Չեխիայի հավաքկանի ավագ Ռոսիցկու հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպան Վարազդատ Հարոյանի ոտքին և մտավ Կասպարովի պաշտպանած դարպասը:

 

Հանդիպման ավելացված վերջին րոպեին Գևորգ Ղազարյանը փրկեց Հայաստանին ոչ-ոքիից: Յուրա Մովսիսյանի գեղեցիկ փոխանցումից հետո Ղազարյանը գրավեց պետր Չեխի դարպասը:

 

 

Առջևում Դանիայի հետ հանդիպումն է, որը կկայա սեպտեմբերի 10-ին, ժամը 20:00-ին` «Հրազդան» մարզադաշտում: