Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Հայստանի ազգային հավաքականը 2014թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում իր ուժերը կչափի Չեխիայի ազգային ընտրանու հետ:
Խմբից դուրս գալու հնարավորություն Հայաստանը դեռևս պահպանում է: Չնայած, որ բուքմեյքերները չեն հավատում դրան:
Մեր տղաները մեկ անգամ չէ, որ արտագնա հանդիպումներում ցույց են տվել այնպիսի խաղ, ինչպիսին տանը տեսնելն` երազելու նման է:
Մալթայից կրած նվազագույն հաշվով ամոթալի պարտությանը հետևեց դրսում` Դանիայի հավաքականի ջախջախումը: Մի բան հստակ է`Հայաստանի ընտրանու համար` խաղից առաջ որևէ կանխատեսում անելը գրեթե անհնար է:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Չեխիա-Հայաստան հանդիպմանը հայտավորել է հետևյալ կազմը` Ռոման Բերեզովսկի, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հավհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Արթուր Եդիգարյան, Գեւորգ Ղազարյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան:
Ինչպես երևում է` հարձակվողական փայլուն գիծ, դրան էլ գումարվում է Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի նույն ակումբում հանդես գալը և խաղային փոխհամաձայնության փորձը. խնդիրներ հարձակման մեջ, կարծում եմ` չենք ունենա, իսկ ահա խոցելի պաշտպանությունը, որն արդեն հասցրել են նկատել մեր մրցակիցները` մտահոգվելու տեղիք է տալիս:
Որքան էլ մեր թիմը փորձի կենտրոնանալ հակագրոհների վրա, չեխերի դեմ թույլ պաշտպանույամբ խաղալը նման է անդունդի եզրով վազելուն, մանավանդ այն դեպքում, երբ Չեխիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը բազմիցս նշել է, որ Հայաստանի ընտրանին ունի թույլ պաշտպանություն, այսինքն կարելի է ենթադրել, որ չեխերը կօգտվեն հենց այդ «աքիլեսյան գարշապարից»:
Խաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլասերների մոտ: Մամուլում շրջանառվող մեկնաբանություններից երևում է, որ մեր մրցակցի երկրպագուները վստահ են իրենց հաղթանակի վրա, սակայն նրանք մի բան հաստատ մոռանում են, որ խաղալու են այնպիսի անկախատեսելի մրցակցի հետ, ինչպիսին մեր` Հայաստանի ազգային հավաքականն է, որին, ինչպես փորձն է ցույց տալիս, հաղթանակի համար, անհրաժեշտ է խփել հանդիպման առաջին գնդակը…
Հուսանք և սպասենք...
Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ