Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին ամիսներին ոստիկանական համակարգում աղմկահարույց բացահայտումները, Թամանյանի ու Օհանյանի գործերը, գլխավոր ոստիկանապետի ինքնագոհ հայտրարությունները, թվում է, հասարակության լայն շրջանակներում դրական արձագանք պետք է ունենային:
Համենայն դեպս, Ալիկ Սարգսյանը համակարգը փորձում է մաքրել կոռուպցիայից ու ամենաթողությունից: Վերևներում պետք է որ նրանցից գոհ լինեն: Սակայն թերթի աղբյուրները այլ տվյալներ են հաղորդում: Սկզբում իշխանական վերնախավի կուլիսներում խոսվում էր Ալիկ Սարգսյանին գեներալ Վլադիմիր Գասպարյանով փոխարինելու մասին, սակայն այդ մտքից Սերժ Սարգսյանը կարծես թե հրաժարվել է, քանի որ Գասպարյանի ներկայությունը նախարար Սեյրան Օհանյանի կողքին հեշտացնում է վերջինիս գործը անսանձ գեներալներին զսպելու հարցում:
Ի վերջո, որոշվել է, որ Ալիկ Սարգսյանի փոխարեն ՀՀ ոստիկանապետ կդառնա արտակարգ իրավիճակների նախարար, գեներալ Արմեն Երիցյանը: Վերջինս մի քանի առավելություն ունի այլոց նկատմամբ. իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր է, կիրթ է, մարդկանց հետ շփվելու քաղաքակիրթ վարվելակերպ ունի, դրական կերպար է թե' համակարգում, թե' հասարակության մեջ:
Իշխանական վերնախավում մտադիր են կադրային այս փոփոխությունն իրականացնել հոկտեմբերի կեսերին: