կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 21:55
Սպորտ

Հայաստան- Չեխիա՝ 0:3

Հայաստան- Չեխիա՝ 0:3

 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Չեխիայի ընտրանուն:

 

Վազգեն Սարգսյանի անվան  «Հանրապետական» մարզադաշտում  կայացած խաղում չեխ ֆուտբոլիստները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը:

 

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ համարյա հավասար պայքարում, հայ ֆուտբոլիստներն ունեին իրական գոլային պահեր, սակայն Պետր Չեխի դարպասն անառիկ էր: Առաջին խաղակես՝ 0:0:

 

Հանդիպման 47’ անգլիական «Ուոտֆորդ»-ի հարձակվող Մատեյ Վիդրան բացեց խաղի հաշիվը:

 

Րոպեներ անց խաղադաշտ դուրս եկան Արաս Օզբիլիսն ու Արթուր Սարկիսովը:

80-րդ րոպեին Մատեյ Վիդրան դարձավ դուբլի հեղինակ:

Հանդիպման ավելացված վերջին րոպեին Դանիել Կոլարժը երրորդ գնդակն ուղարկեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասը՝ 0:3:

 

Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի  Մալթայի հետ՝ հունիսի 7-ին:

 

Այս հանդիպումից հետո Չեխիայի ազգային հավաքականը ունի  8 միավոր: 

Իտալիան ունի 10, Բուլղարիան՝ 9, Դանիան՝ 5, 

Հայաստանը՝ 3,Մալթան՝ 0:


 


Armenia vs Czech Republic 0:3 GOAL HIGHLIGHTS by footballdaily1