ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.
«Իշխանության որոշ ներկայացուցիչների ցինիզմն անցնում է բարոյականության և պարկեշտության բոլոր սահմանները:
Օրերս Շիրակի մարզը ներկայացնող,մինչ այս պահը որպես պատգամավոր ոչնչով աչքի չընկած իմքայլական Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը` փոխանակ զբաղվեր սեփական համայնքի սուբվենցիոն ծրագրերով, համայնքի բարելավման և առաջխաղացման աշխատանքներով, զբաղված էր նախընտրական աշխատանքներով` ծառայելով ռոբասեռժական կլանին։
Վստահ եմ` համայնքի ավագանին կտա այն արժանի գնահատականը, որին արժանի է համայնքի ղեկավարը` հաշվի առնելով վերջին ընտրություններում համայնքի բնակիչների դիրքորոշումը»։
Նախ ասեմ, որ մինչ ինչ որ մեկի աչքերը հանելը, դուք` որպես պատգամավոր, պետք է իմանայիք, որ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը եղել է պատգամավորության թեկնածու և քարոզարշավի օրերին գտնվել է արձակուրդում:
Ինչը չէի ասի ձեր առաջնորդի և քաղաքական թիմի մասին:
Ձեզ յուրահատուկ կեղտոտ ոճով՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ քարոզարշավ իրականացրեցիք, ինչը ժամանակին կոշտ քննադատության էր ենթարկվում հենց Նիկոլի կողմից:
-իրականացնում էիք նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին` պաշտոնական հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում:
- «օրինական» կաշառք բաժանեցիք 9 մարզերին՝ պետական բյուջեից հատկացնելով 1 միլիարդ 200 միլիոն դրամ գումար:
-խոչընդոտեցիք իրադարձությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը:
-աջ ու ձախ տարածում էիք ատելություն ու չարիք:
-մարզպետները, տեղերում դիմում էին ցանկացած քայլի՝ փորձելով հնարավորինս շատ մարդ հավաքել ՔՊ-ի հանդիպումներին:
-անհիմն քրեական գործերով շանտաժի ենթարկեցիք շատ ու շատ համայնքի ղեկավարների:
- տեղաշարժվում էիք միայն բազմաթիվ ոստիկանական ուժերի ուղեկցությամբ:
Ու հիմա փորձել մեղադրել որևէ համայնքի ղեկավարի անգործության մեջ դա ձեր կողմից անբարոյականություն է:
Դուք ամեն ինչ արեցիք, որ Հայաստանը դարձնեք աֆրիկյան «երրորդ սորտի» հետամնաց երկիր:
Իսկ համայնքի ղեկավարներին թիրախավորելու փոխարեն ավելի լավ է պետության անվտանգության մասին մտածեք և մի քիչ էլ տղամարդկություն ունեցեք պատասխանել ՀՀ-ի թշնամի երկրի ղեկավարի սպառնալիքներին:
Հ.Գ. Ի տարբերություն ձեզ՝ պարոն Սարուխանյան, Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը զենքը ձեռքին է ապացուցել Հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրվածությունը»: