կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-03-26 11:33
Առանց Կատեգորիա

Իսրայելը եւ Թուրքիան բանակցում են

Իսրայելը եւ Թուրքիան բանակցում են

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընջը հայտարարել է, որ Անկարան բանակցում է Իսրայելի հետ 2010 թվականին Գազայի հատվածին օգնություն տանող «Մավի Մարմարա» նավի բռնազավթման ժամանակ զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալու վերաբերյալ. տեղեկացնում է Mignews.com-ը:

 

«Դա մեծ հաջողություն է թուրքական արտաքին քաղաքականության համար»,- հավելել է նա: 

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իսրայել այցից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` 2009-ից պաշտոնավարելուց ի վեր առաջին անգամ խոսել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ ափսոսանք հայտնել 2010-ին 10 թուրք ակտիվիստների մահվան պատճառ դարձած գործողությունների համար: Դրանից հետո կողմերը համաձայնել են բարելավել հարաբերությունները:

 

Անցյալ հանգստյան օրերին ելույթ ունենալով` Էրդողանը հայտարարել էր, որ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների ապագան,  նաեւ այդ երկրում Թուրքիայի դեսպան նշանակելը կախված են հրեական պետության հետագա գործողություններից: