Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո հրաժարվել նաև իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանի ծառայություններից և վերջինիս հետ ուղարկել մեդիաոլորտ:
Ըստ նույն աղբյուրների` հնարավոր է, Արզումանյանը գործուղվի Սերժ Սարգսյանի փեսայի՝ Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանի սեփականությունը հանդիսացող PanArmenina Media հոլդինգ, որտեղ ղեկավար որևէ պաշտոն կստանձնի: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը եւ եզրակացնում, թե Սերժ Սարգսյանը, փաստորեն, լրջորեն տրամադրվել է պատժել նախագահական ընտրություններում իր համար ոչ ցանկալի արդյունքներ ապահոված անձանց:
Ըստ թերթի` նույն շարժառիթով արձակուրդ է գնացել նրա աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: