կարևոր
3748 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-18 19:38
Հասարակություն

«Աննախադեպ» որոշում. մեր վճարած հարկերի հաշվին ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար

«Աննախադեպ» որոշում. մեր վճարած հարկերի հաշվին ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը և նրանց ընտանիքի անդամները կբուժվեն անվճար

Արդար է, հարգելիներս, արդար է......

Այսօր կառավարությունը ընդունեց «աննախադեպ» որոշում:

Այսուհետ մեր վճարած հարկերի հաշվին Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և նրանց ընտանիքի անդամները (ամուսին, ծնող) կբուժվեն անվճար:

Ամենակարևոր դրույթներից մեկը այն է,որ նրաք առանց հերթագրման և ԱՆՎՃԱՐ ստանալու են այնպիսի ծառայություններ, ինչպիսիքն են օրինակ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, քիմիաթերապիան և այլն....Եվ կարևոր չէ, որ այսօր մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ямр) համար մարդկանց հերթագրումը հասել է մինչև նոյեմբեր ամիս, քիմիոթերապիայի դեղերը գնելու համար մարդիկ վարկեր են վերցնում կամ վաճառում իրենց տները, կարևորը, որ մեր «սրտի» պաշտոնյաները և իրենց ընտանիքի անդամները այդ ամենից օգտվելու են երբ ուզեն ու ԱՆՎՃԱՐ:

Հ.Գ. Եվ տալիս եմ անպատասխան հարցերից հերթականը՝ ե՞րբ եք մտածելու ժողովրդի մասին:

Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր