|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նոյեմբերի 15-ին, ժամը 18:09-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» մակնիշի 34 NQ 375 և «Volkswagen Jetta» մակնիշի 20 SS 360 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով 5 տուժած տեղի ուժերով տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ տուժածներից 2-ը մահացել են՝ 1956 թ. ծնված Ա. Ա.-ը և 1947 թ. ծնված Ա. Ս.-ը, իսկ մնացած 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: