Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Օգոստոսի 15-ին, ժամը 12.26-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Լեքսուս RX300» մակնիշի 21 LU 544 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1973 թ. ծնված Վ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Վարորդը և ուղևորներ՝ 1972 թ. ծնված Ն. Հ.-ը և 1981 թ. ծնված Ա. Ս.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: