կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-24 17:15
Քաղաքական

Փաստացի կապիտուլյացիայի պայմաններ

Փաստացի կապիտուլյացիայի պայմաններ

Ֆեյսբուքում «Պայքար օլիգարխիայի դեմ» խմբի համակարգող Սասուն Քոսյանը սոցցանցում արված իր գրառման մեջ նշում է, թե Սերժ Սարգսյանը ընդունելով Րաֆֆի Հովհաննիսյանի պայմանները, կարող է դառնալ «Անգլիայի թագուհի»:


«Րաֆֆիի առաջարկած պայմանները Սերժին փաստացի կապիտուլյացիայի պայմաններ են, քանի որ դրանք ընդունելով նա կորցնում է լրջագույն իշխանական լծակներ և արդյունքում զրկվում է երկիրը ղեկավարելու հնարավորությունից։ Սակայն միևնույն ժամանակ նա պահպանում է նախագահի աթոռը, թեկուզև Անգլիայի թագուհու նման միայն ստատուսով։ 

 

Այսպիսով, Րաֆֆիի առաջարկը հոյակապ հնարավորություն է տալիս Սերժին խուսափել ընտրակեղծիքների հանցագործության պատասխանատվությունից և իր հովանավորությամբ կատարված բոլոր անօրինականությունների պատասխանատվությունից, միաժամանակ ստանալով ազգային համաձայնություն ստեղծող հերոսի կարգավիճակ։ Սա հասարակության կողմից շատ կարևոր փոխզիջում է լինելու, եթե այն իրականանա, և միգուցե դա է բարին։

 

Բայց իրականանալու համար Սերժի ցանկությունը շատ քիչ է (և հայտնի էլ չէ, թէ արդյոք նա կցանկանա)։ Պաշտոնանկության և քրեական պատասխանատվության ենթակա բոլոր ուժերը ամեն կերպ փորձելու են դա թույլ չտալ։ Օլիգարխիան նույնպես թույլ չի տալու, քանի որ արդյունքում նրանք շատ բան ունեն կորցնելու։ Սերժը այդ քայլին կգնա միայն և միայն այն ժամանակ, երբ լինի հասարակական ուժեղ ճնշում և իր առջև եղած մյուս այլընտրանքները լինեն ավելի վատ»։