|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Իշխանությունների հիմնական նպատական է ազգային ընդդիմադիր դաշտը ամայացնել ու երկիրը տանել նոր կապիտուլյացիայի: Ընդդիմության համար կարմիր գիծ է Ադրբեջանի հետ նվաստացուցիչ պայմանագրի ստորագրումը»,- այս մասին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի՝ ընդդիմությունն այսօր իր պայքարը վերաիմաստավորելու, վերակազմակերպվելու, իրական համախմբման գնալու, հասարակության լայն շերտերի հետ աշխատելու խնդիր ունի։ Բայց նախևառաջ ընդդիմադիր դաշտը պետք է բյուրեղանա։
«Մենք պետք է անկեղծ այս քննարկումն ունենանք ու պատրաստվենք պայքարի հաջորդ փուլին»,- նշել է նա:
Մանրամասները՝ հարցազրույցում։