|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ռուպերտ Մերդոքի մեդիակորպորացիային պատկանող հայտնի The Sun թերթի կայքը այս տարվա երկրորդ կեսից վճարովի կդառնա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Կոնկրետ ամսաթիվ դեռեւս չի նշվում, նաեւ` վճարի մոտավոր չափ:
Օգոստոսից թերթի կայքը Անգլիական պրեմիեր լիգայի հետ համատեղ նախագիծ է նախաձեռնելու: Ստորագրվել է 20 մլն ֆունտ ստերլինգի պայմանագիր մրցաշարի կարեւուր պահերը հեռարձակելու մասին: Հենց դրանով պայմանավորված էլ կայքը դառնում է վճարովի: Բացի դրանից` թերթի խմբագրությունն անարդարացի է համարում, որ թղթային տարբերակի ընթերցողներն ամեն օր պետք է 40 պենս վճարեն, իսկ համացանցային տարբերակի ընթերցողները` ոչ: