|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Երեկ տեղի ունեցած Աժ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել հավանություն տալ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ ՀԱԿ նախաձեռնությանը:
«168 ժամը» գրում է, որ հանձնաժողովը կունենա 7 անդամ, որտեղ երկու ներկայացուցիչ կունենա միայն ՀՀԿ-ն, իսկ մյուս խմբակցությունները ներկայացված կլինեն մեկական ներկայացուցիչներով: Հանձնաժողովի ստեղծման գաղափարը ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանինն էր: Հիմա Ջհանգիրյանը պետք է պայքարի, որ իր նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նախագահ ընտրվի հենց ինքը:
Սա միանգամայն հնարավոր տարբերակ է, քանի որ Ջհանգիրյանն այս հարցի քննարկման ժամանակ համաձայնեց ՀՀԿ-ի կողմից ներկայացված բոլոր առաջարկներին և, բացի այդ, բազմիցս շեշտում էր, որ հարցը պետք է քննարկվի ոչ այնքան քաղաքական, որքան իրավական և մասնագիտական հարթությունում: Սա թույլ է տալիս չբացառել, որ ՀՀԿ երկու ներկայացուցիչները և ՕԵԿ ներկայացուցիչը կարող են քվեարկել հենց նրա թեկնածության օգտին:
Լինելով նման հանձնաժողովի նախագահ, Ջհանգիրյանը կարող է արդյունավետ աշխատել իշխանության հետ և Մարտի 1-ի գործով հետաքրքիր բացահայտումներ իրականացնել: