Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ԱԺ-ում սկսվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված` Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը: Հարցի վերաբերյալ ՀՀԿ-ական որոշ ներկայացուցիչներ բացասական արտահայտվեցին եւ երկմտանք ցուցաբերեցին: Այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները խնդրեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ջհանգիրյանին ներկայացնել այդ կապակցությամբ իր տպավորությունները եւ պատասխանել հարցին` հնարավո՞ր է իշխանությունները հետ են կանգնում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից:
Թե ինչպես կքվեարկի օրենքի նախագծին իշխանությունը, Ջհանգիրյանը կանխագուշակել չցանկացավ, բայց կարծիք հայտնեց, որ որոշ իրավապահ կառույցներ եւ դրանց ղեկավարները պարզապես անհանգստացած են այդ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմամբ, եւ այդ անհանգստությունը տեղափոխվել է ԱԺ:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներին հիմնականում մտահոգում է այն փաստը, որ հնարավոր է` քննիչներին հրավիրեն հանձնաժողով` հարցեր տալու համար, հնարավո՞ր է ՀԱԿ-ը գնա այս հարցում զիջման` օրենքի նախագիծը անցկացնելու համար, Ջհանգիրյանը պատասխանեց. «Այս դեպքում ես չեմ կարող զիջել, հակառակ դեպքում` անիմաստ կլինի ընդհանրապես այս հանձնաժողովի ստեղծումը: Եթե մենք չենք հրավիրելու քննիչներին, դատախազներին, բա մենք էլ ո՞ւմ ենք հրավիրելու: Եթե մենք նաեւ չենք ուսումնասիրելու քրեական գործերի նյութերը, այդ դեպքում մենք ի՞նչն ենք ուսումնասիրելու: Ձեւի համար հանձնաժողով ստեղծելու եւ ժամավաճառությամբ զբաղվելու ցանկություն ես չունեմ»: