Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանն այսօր հանդիպելու է ԱԺ չորս խմբակցությունների` ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի հետ: ԱԺ ՀԱԿ խմբակցության հետ հանդիպումը տեղի է ունենալու ժամը 12-ին:
Մինչ այդ yerkir.am-ի թղթակիցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից փորձել է պարզել, թե ինչպե՞ս է վերաբերվում Կոստանյանին:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազի թեկնածուն դեռ գործող զինդատախազ է, իմ մեկնաբանությունը կոռեկտ չի լինի»,- նշել է Ջհանգիրյանը: Նա չի ցանկացել այս հարցի կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անել:
Հարցին, թե ինչպե՞ս է քվեարկելու ՀԱԿ-ը, Ջհանգիրյանը պատասխանել է, որ հարցը խմբակցությունում դեռ չի քննարկվել. «Կքննարկենք, կասենք»: