Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր ֆինանսական շուկայում: Հայաստանից արտարժույթի հոսք է սկսվել և դա ազդում է բանկերի վրա: Ըստ «Հայկական ժամանակի» աղբյուրների, դեպքեր են գրանցվել, որ որոշ գործարարներ բանկերում անշարժ գույք են գրավադրում և ստացված վարկը տեղափոխում ՀՀ սահմաններից դուրս: Թերևս դրանով է պայմանավորված վերջին շրջանում դրամի շոշափելի արժեզրկման միտումը, ինչը երկրում արտարժույթի ծավալների նվազման հետևանք է: Թե որն է գործարարների նման պահվածքի պատճառը, անհասկանալի է:
Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ապա երեկ ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը կազմել է 414 դրամ 49 լումա, որը մի փոքր ցածր է նախորդ օրվա ցուցանիշից: Դատելով գործարքների ծավալից՝ ավելի քան 6 միլիոն դոլար, կարելի է հաստատապես պնդել, որ դրամի արժեզրկումը կրկին կանխվել է ՀՀ ԿԲ-ի իրականացրած արտարժութային ինտերվենցիայի շնորհիվ: Անցած շաբաթ ԿԲ-ն ավելի քան 21 մհլիոն կանխիկ դոլար էր լցրել շուկա՝ դրամի փլուզում թույլ չտալու համար: