կարևոր
3421 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-19 22:06
Հասարակություն

Ոստիկանությունն ուժ կիրառեց՝ Թեւանյանի դեմքից արյուն էր հոսում

Հանրապետության հրապարակում, որտեղ հազարավոր քաղաքացիներ հավաքվել են՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ աջակցություն հայտնելու հարձակման ենթարկված Արցախին, ոստիկանությունն ուժ կիրառեց, երբ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը ներկայացնում էր այս նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը։

Ոստիկանության սադրիչ գործողություններից եւ հարվածներից տուժեց նաեւ Անդրանիկ Թեւանյանը, նրա դեմքից արյուն էր հոսում։

Դաշինքի առաջնորդը հանդարտության կոչեր էր հնչեցնում։ Ավելի ուշ, խաղաղ հանրահավաքը շարունակվեց բնականոն հունով՝ արդեն բարձրախոսով հնչեցնելով քաղաքացիների պահանջները։